կարևոր
547 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-12 10:32

Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը. Ալվինա Աղաբաբյան

Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը. Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.

«Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` «պատահական զուգադիպությամբ» հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի "Սյունիք" օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։

Այս տեսանյութը հրապարակվել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից, նկարահանվել է Կապանի օդանավակայանից ընդամենը մետրեր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից։ Տեսանյութում պարզ երևում են թե՛ օդանավակայանը, թե՛ թռիչքուղին։

Կալաշնիկովի սովորական և ձևափոխված ավտոմատների ( АК-74, АКМ) կրակի մահացու հեռավորությունը 1500 մետր է։ Ասել է, թե ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։

Հարց 1 - Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը։

Հարց 2 - Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին։

Հարց 3 - Խփված ինքնաթիռի և մեր սպանված քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ կա՞ (եթե իհարկե համարձակությունը բավարարի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին խոսել անգամ)»։