16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Նոյեմբերի 12-ը տարվա 316-րդ (նահանջ տարիներին՝ 317-րդ) օրն է։
1840 թ. – ծնվել է Օգյուստ Ռոդենը, ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը (մահ. 1917 թ.)։
1923 թ. – ընդունվեց ԽՍՀՄ պետական դրոշը։
1935 թ. – ծնվել է Լյուդմիլա Գուրչենկոն, ռուս հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (մահ. 2011 թ.)։
1939 թ. – ծնվել է Լուցիա Պոպպը, սլովակ օպերային երգչուհի, սոպրանո (մահ. 1993 թ.)։
1942 թ. – սկսվեց Գուադալկանալի ծովամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկը։
1946 թ. – ծնվել է Օլեգ Եսայանը, հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Արցախի առաջին վարչապետը։
1897թ.-ծնվել է հայ խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը: