05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային:
Երկրորդ կեսի 65-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց և դուբլի հեղինակ դարձավ Էնիս Բարդին: Խաղակեսի վերջնամասում Հյուսիսային Մակեդոնիան խփեց նաև 4-րդ գնդակը:
Գոլի հեղինակ դարձավ Միլան Ռիստովսկին: Ամեն ինչ եզրափակվեց 89-րդ րոպեին նշանակված հերթական 11 մետրանոց հարվածով, որն անվրեպ իրացրեց Էնիս Բարդին` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա`0:5:
Մունդիալի ընտրական փուլի վերջին տուրում` նոյեմբերի 14-ին, Հայաստանի ընտրանին Երևանում կընդունի Գերմանիայի հավաքականին: