Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի (2022-2023 թվականների) անցկացկման ժամկետները։
Քաթարում 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբերին անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի պատճառով Անգլիայի առաջնությունում խաղադադար կհայտարավի նոյեմբերի 12-ից մինչեւ դեկտեմբերի 26-ը։
Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի սովորականից մեկ շաբաթ շուտ՝ օգոստոսի 6-ին։ Առաջնությունը կավարտվի 2023թ․ մայիսի 28-ին՝ սովորականից մեկ շաբաթ ուշ։
Ֆուտբոլիստները լրացուցիչ հանգստի հնարավորություն կստանան 2023թ․ ամռանը, քանի որ պաշտոնական խոշոր մրցաշար չի լինելու։