կարևոր
1693 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-11 22:07

Առաջին խաղակեսից հետո Հյուսիսային Մակեդոնիան առջևում է

Առաջին խաղակեսից հետո Հյուսիսային Մակեդոնիան առջևում է

Ֆուտբոլի 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման առաջին խաղակեսից հետո իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվում է 0։2 հաշվով։

22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ Ռումինական «Սեպսիում» հանդես եկող հարձակվող Ստեֆան Աշկովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ դանիական «Օլբորգի» հարձակվող Ալեքսանդր Տրայկովսկին։

37-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիայի առավելությունը կրկնապատկեց իսպանական «Լեւանտեի» կիսապաշտպան Էնիս Բարդին։

Ընդմիջում է։

Թիմերի առաջին հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է 0։0 հաշվով։

ԱԱ-2022 ընտրական փուլ, 9-րդ տուր

J խումբ

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա՝ 0։2 (առաջին խաղակես)

Ալեքսանդր Տրայկովսկի, 22, Էնիս Բարդի, 37

Հայաստան․ Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բալեկյան։