2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին տանը կընդունի Հյուսիսային Մակեդոնիային:
Խաղը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 21։00-ին: Հայաստանի ազգային հավաքականը դուրս կգա խաղադաշտ հետևյալ կազմով.
Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Տերտերյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Իմե Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Էրիկ Վարդանյան, Նորբերտո Բրիասկո։
Սա երկու հավաքականի 12-րդ հանդիպումն է։ J խմբում թիմերն ունեն 12-ական միավոր: Խփած եւ բաց թողած գոլերի առավելությամբ մակեդոնացիները 3-րդ տեղում են, Հայաստանը՝ 4-րդ:
J խմբում Գերմանիան կհյուրընկալի Լիխտենշտեյնին, իսկ Ռումինիան և Իսլանդիան ուժերը կչափեն Բուխարեստում: Մեր խմբում առաջատարը Բունդեսթիմն է 21 միավորով, Ռումինիան` 13-ով երկրորդն է: Հայաստանն ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն հավասար 12 միավոր և գտնվում են 3-4 հորիզոնականներում:
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն իսպանացիները։
Խաղին հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով։