կարևոր
1804 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-11 18:03

Այս ամենը համաձայնեցված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ. Արթուր Խաչատրյան

Այս ամենը համաձայնեցված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ. Արթուր Խաչատրյան

Սա ժողովրդի թիկունքում հերթական գործարքն է Ադրբեջանի հետ: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրատապ աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այս ամենը համաձայնեցված է եղել Ադրբեջանի իշխանությունների հետ, պատահական չէ, որ հենց այդ ժամանակ հայտարարվեց, որ Տաթև-Աղավնո ճանապարհը ասֆալտապատված է: Կառավարությունը հիմա փորձում է կաղամբը որպես միրգ ներկայացնել: Այդ ճանապարհը էքստրեմալ ճանապարհ է, ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այդ ճանապարհով բեռներ տեղափոխվեն»: