կարևոր
466 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 17:53

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 563 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 563 նոր դեպք

Վրաստանում նոյեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 563 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 771 381-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 744 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 705 312 մարդ։

Վարակից մահացել է ևս 77 մարդ, ընդհանուր՝ 10 739:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.25%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.98%, վերջին 7 օրվանը՝ 10.19%: