կարևոր
622 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 17:32

Քիչ առաջ կալանավորվել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը

Քիչ առաջ կալանավորվել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը

Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Նա դատարանի որոշմամբ նախորդ ամիս 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Հիշեցնենք՝ դեռ օգոստոսի 16-ին ՀՀ ՔԿ-ն որոշումներ էր կայացրել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

Օգոստոստի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։