կարևոր
400 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 16:08

Սա հակապետական հայտարարություն է և պետական դավաճանության փաստ. Աննա Գրիգորյան

Որևէ իրավական հիմք չկա, Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում է կայացրել, որ հայկական ուժերը պետք է հետ քաշվեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը զիջվել է Ադրբեջանին:Այս մասին խորհրդարանում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ պետք է ֆիքսենք, որ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի կողմից օկուպացրած ճանապարհ է. 

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ առանց որևէ իրավական հիմք ունենալու բանավոր հայտարարել, որ այդ տարածքներն այլևս պատկանում են Ադրբեջանին, սա հակապետական հայտարարություն է և պետական դավաճանության փաստ է»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ գաղտնի պայմանավորվածություն է եղել Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումից հետո, Գորիս-Կապան ճանապարհն ամբողջովին հանձնել Ադրբեջանին.

«ԱԽ քարտուղարը, որ ավելի շուտ կարող է հավակնել Ադրբեջանի ԱԽ քարտուղար աշխատելուն, ասում է՝ սիրելի՛ քաղաքացիներ, կարող եք գնալ այդ ճանապարհով, բայց պետք է գումար վճարեք, սա ցինիզմի գագաթնակետն է»,-ասաց նա:

«Ուղիղ երկու ամիս է բարձրաձայնում եմ, որ Ադրբեջանը Սյունիքում շինարարական աշխատանքներ է իրականացնում, ի վերջո ի՞նչ են կառուցում և դրան ի պատասխան ասում են՝ մոտավոր պատկերացնում են ինչ կլինի, լավ էլ  պատկերացնում էին, որ մաքսակետ է կառուցվում և այլընտրանքային ճանապարհի կառուցման  ավարտից հետո այս ճանապարհը կհանձնեն։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այդ ճանապարհը լիարժեք այլընտրանք չէ Գորիս-Կապան ավտոճանապարհին»,- հայտարարեց սյունեցի պատգամավորը։ 

Պատգամավորը նաև նկատեց, որ մեկ տարի առաջ է եղել ճանապարհներ հանձնելու պայմանավորվածությունը, սակայն այդ պայմանավորվածություններին զուգահեռ իշխանութունները այլընտրանաքային ճանապարհները նոր են կառուցում։

«Իսկ այս իրավիճակում Գորիսի ընտրված համայնքապտ Առուշ Առուշանյանը կալանավորված է, և նրա ներկայությունը խիստ էական է, այսօր փոխհամայանքապետ Մենուա Հովսեփյանին էլ ուզում են տանել կալանքի։ Այսպիսի իրականություն ենք ապրում, երբ պետական դավաճանություն է տեղի ունենում մեր աչքի առաջ»։ 

Ընդդիմադիր պատգամավորն ահազանքեց նաև, որ Շուռնուխում, Բարձրավանում և Որոտանում անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվելու, որն էլ անհնար է դարձնելու գյուղերի բնակիկչների տեղաշարժը, Կապան-Ճակատեն ճանապարհը, որին այլընտրանք ճանապարհ չկա, ևս վտանգված է.

«Ասում են՝ նոր սկսում ենք այլընտրանքային ճանապարհներ կառուցել բա մեկ տարի ի՞նչ էիք անում, մեկ տարի առաջ հանձնել եք այս ճանապարհը, մի ամբողջ տարի ինչով էիք զբաղված»,-ասաց Աննա Գրիգորյանը և հավելեց.

«Այսպիսի իրավիճակում ենք ապրում, մեր աչքի առաջ

Որևէ իրավական հիմք չկա, Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում է կայացրել, որ հայկական ուժերը պետք է հետ քաշվեն Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը զիջվել է Ադրբեջանին:Այս մասին խորհրդարանում Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ պետք է ֆիքսենք, որ Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի կողմից օկուպացրած ճանապարհ է.

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ առանց որևէ իրավական հիմք ունենալու բանավոր հայտարարել, որ այդ տարածքներն այլևս պատկանում են Ադրբեջանին, սա հակապետական հայտարարություն է և պետական դավաճանության փաստ է»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ գաղտնի պայմանավորվածություն է եղել Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումից հետո, Գորիս-Կապան ճանապարհն ամբողջովին հանձնել Ադրբեջանին.

«ԱԽ քարտուղարը, որ ավելի շուտ կարող է հավակնել Ադրբեջանի ԱԽ քարտուղար աշխատելուն, ասում է՝ սիրելի՛ քաղաքացիներ, կարող եք գնալ այդ ճանապարհով, բայց պետք է գումար վճարեք, սա ցինիզմի գագաթնակետն է»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորն ահազանգքեց նաև, որ Շուռնուխում, Բարձրավանում և Որոտանում անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվելու, որն էլ անհնար է դարձնելու գյուղերի բնակիկչների տեղաշարժը, Կապան-Ճակատեն ճանապարհը, որին այլընտրանք ճանապարհ չկա, ևս վտանգված է.

«Ասում են՝ նոր սկսում ենք այլընտրանքային ճանապարհներ կառուցել բա մեկ տարի ի՞նչ էիք անում, մեկ տարի առաջ հանձնել եք այս ճանապարհը, մի ամբողջ տարի ինչով էիք զբաղված»,-ասաց Աննա Գրիգորյանը և հավելեց.

«Այսպիսի իրավիճակում ենք ապրում, մեր աչքի առաջ պետական դավաճանություն է տեղի ունենում»: