կարևոր
367 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 15:02

Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են վճար գանձել ՀՀ քաղաքացիներից. ՄԻՊ

Ստացվում է՝ Հայաստանի Հանրապետությունից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են վճար գանձել ՀՀ քաղաքացիներից. ՄԻՊ

Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Այս մասին գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:

Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»։