կարևոր
1414 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 14:31

Ոստիկանության հաղորդմամբ 33 քաղաքացի է բերման ենթարկվել

Ոստիկանության հաղորդմամբ 33 քաղաքացի է բերման ենթարկվել

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնեւմ են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ 3 ժամվա ընթացքում վարչական արձանագրություն կկազմեն և բոլորը ազատ կարձակվեն։

Ավելի վաղ «Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ Հանրապետության հրապարակից ապօրինի առևանգված քաղաքացիներին Էրեբունու բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը լուրջ չէ, սակայն վնասվել է ընկեր Իգոր Սարգսյանի ոտքը: Կենտրոնի բաժնում 8 քաղաքացի է։ Ընկեր Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունն է վատացել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ 

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու։ Ակցիայի ընթացքում քաղաքացները փորձել են մուտք գործել Կառավարության շենք, ինչի ընթացքում իրավիճակը լարվել է։

Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ Կառավարության շենքին, հրմշտոց է սկսվել ոստիկանենրի և ակցիայի մասնակիցների միջև։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն ապօրինի բերման էին ենթարկել քաղաքացիներին, և տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի էր ենթարկվել: