կարևոր
502 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 14:14

ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին. Էլինար Վարդանյան

ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման մասին Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը:

«1. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին, և որ վերջինս այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Բայց արի ու տես, որ ԱԽՔ-ը խրոխտ հայտարարում է, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։

Ալիևը, մեր երկրում մաքսակետ տեղադրելով, հերթական անգամ բզկտում է մեր երկիրը, իսկ թե ում համար է ԱԽՔ-ը մաքսակետ տեղադրում, երևի ինքն ավելի լավ կիմանա։ Մի հատ մաքսակետ էլ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում դրեք, նույնքան «նպատակային», և միգուցե ավելի հուժկու կլինի, կամ ինչպես ԱԽՔ-ն է ասում, համապատասխան քայլ կլինի։

2. Ի պատասխան հոկտեմբերի 8-ի հանրահավաքին Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած այն մտքի, որ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ, դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել և ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը, կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը նախկինում զբաղեցնողը երեկ հակադարձել է, որ դատապարտող եղել է, օրինակ՝ Կիպրոսը։ ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնողն իսկապե՞ս հավատում է, որ Կիպրոսն այն համաշխարհային խաղացողն է, որի դատապարտել կամ չդատապարտելը որոշիչ էր լինելու պատերազմի համար։ Արտաքին հարաբերությունները դիջեյությունից մի փոքր բարդ են, որպեսզի պարզ լինի, որ Քոչարյանի ասածը վերաբերում էր առանցքային դերակատարում ունեցող պետություններին։ Նրանց չդատապարտելու գինը հազարավոր երիտասարդների կյանքն էր»։