կարևոր
670 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 13:45

Հրատապ քննարկում Ազգային ժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հրատապ քննարկում Ազգային ժողովում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 11-ին, ժամը 14.00-ին, ԱԺ 314 դահլիճում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրատապ աշխատանքային քննարկում է հրավիրվել՝ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ:

Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրատապ կարգով արտահերթ նիստ են հրավիրել՝ երեկ կեսգիշերից Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետ տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցեր քննարկելու համար։ 

Նա նշեց, ու կանչվել են հատուկ հաշվետվության նաև կառավարության ներկայացուցիչները։ Նիստին ներկա են միայն ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները չեն արձագանքել հանձնաժողովի հրավերին: 

Նշենք, որ երեկ երեկոյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: 

Իսկ այսօր արդեն Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, թե «երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»

Ի նշան բողոքի՝ Կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, երկրի ճակատագրով անհանգստացող, սրտացավ քաղաքացիներ։