403 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 13:54

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկարաձգվեցին

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկարաձգվեցին

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կերկարաձգվեն մինչև 2022 թ-ի հունիսի 20-ը։ Որոշման նախագծին գործադիրը հավանություն տվեց Կառավարության այսօրվա նիստում։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի շարունակվող լարվածությամբ։

Որոշման համաձայն նախատեսվում է, որ մինչև հունիսի 20-ը պահպանվելու է ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար առավելագույնը 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայությունը։

Առաջարկվում է նաև արգելել Պաշտպանության նախարարության զորամասերում տեսակցությունները և շարքային, կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդները, բացառությամբ ընտանիքի անդամի մահվան դեպքերի։