Հանրապետության Հրապարակից ապօրինի առևանգված քաղաքացիներին Էրեբունու բաժին տեղափոխող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը լուրջ չէ, սակայն վնասվել է ընկեր Իգոր Սարգսյանի ոտքը ( նա ողջ պատերազմի ընթացքում համակարգել է դաշնակցական վաշտերի աշխատանքը), նրա համար շտապօգնություն է կանչվել։ Էրեբունու բաժնում այս պահին գտնվում է 6 քաղաքացի։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Կենտրոնի բաժնում 8 քաղաքացի է։ Ընկեր Հակոբ Դաշյանի ինքնազգացողությունն է վատացել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Ես, Ագնեսա Խամոյանը և Գեղամ Նազարյանը այցելել ենք Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում գտնվող 2 քաղաքացու։ Այստեղ ամեն ինչ հարաբերականորեն կարգին էր։
Կանխելով բոլոր հարցերը՝ այս հարցը լուծվելու է, երբ մեզ (այդ թվում այսպիսի քայլերով) հաջողվի ձևավորել համապատասխան մթնոլորտ»։
Նշենք, որ երեկ երեկոյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի
Ի նշան բողոքի՝ Կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, երկրի ճակատագրով անհանգստացող, սրտացավ քաղաքացիներ։ Շենքում այժմ Կառավարության նիստ է ընթանում, իսկ տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել: