կարևոր
535 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 13:15

Այ կապիտուլյանտ, դավաճանությունը չես մարսելու. ժամը 14:00-ին ներկայանաս ու հաշվետու լինես ԱԺ-ին. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այ կապիտուլյանտ, մինչև չկարողանանք քեզ հեռացնել, մեր երկիրը նորմալ չի ապրելու։ Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։

«Մտքովդ չանցնի հրաժարվես հաշվետու լինել ԱԺ-ին քո երեկվա արած հիմարության համար։ Դավաճանությունը չես մարսելու։ Լավ կլինի ժամը 14:00-ին ներկայանաս, ցույց տաս, թե ինչպես ես հերթական անգամ մեր հայրենքը ծախում։ Հետո կորոշենք քո հետ ինչ անել»,- ասաց Մամիջանյանը:

Պատգամավորի այս խոսքերին հաջորդեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումները։

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր բողոքի ձայնն արտահայտելու հարցում։ Այստեղ մեկ հոգիդ դարձեք տասը, հարյուր, հազար, տասը հազար, որպեսզի կանխենք մեր երկրի հետագա բզկոտումը, վերադարձնենք նույն մայրուղին, թույլ չտանք նման մաքսակետեր հայտնվեն Տավուշում, Արարատում, Սյունիքի այլ բնակավայրերում»,-ասաց նա։