կարևոր
2008 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-11 12:56

Գորիս-Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից. Իրինա Յոլյան

Գորիս-Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից. Իրինա Յոլյան

Գորիս-Կապան ճանապարհը այս պահին չի օգտագործվում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների կողմից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի նորընտիր ավագանու անդամ Իրինա Յոլյանը։

Իրինա Յոլյանի խոսքով՝ Շուռնուխ, Որոտան գյուղերը, որոնք Գորիսի հետ կապվում են միջպետական ճանապարհով ունեն նաեւ այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղի միջով։ Այդ ճանապարհը, սակայն, նրա խոսքով, դեռ վերանորոգման փուլում է, չգիտի՝ երբ վերջնական պատրատ կլինի։

«Վերանորոգման աշխատանքները շատ ավելի շուտ պետք է սկսվեին, որովհետեւ մեկ տարի շարունակ մենք խոսում ենք այդ մասին, խոսում ենք, որ ամենահրատապ հարցը այդ բնակավայրերի այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցն է եւ այս ճանապարհների կառուցումը ոչ թե պիտի սկսվեր ձմեռնամուտին, որ եղանակային պայմաններն էլ խնդիրներ առաջացնեին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին կեսգիշերից մի քանի ժամ առաջ հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ 24։00-ից սկսած, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։