490 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-11 12:51

Քաղաքացիները վճարի դիմաց կկարողանան անցնել Գորիս–Կապան ճանապարհով. ԱԽ քարտուղարը նոր պայմանների մասին է խոսում

Քաղաքացիները վճարի դիմաց կկարողանան անցնել Գորիս–Կապան ճանապարհով. ԱԽ քարտուղարը նոր պայմանների մասին է խոսում

Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, եւ դրա պատճառով մաքսակետերը, որոնք հնարավոր է՝ տեղադրվեն, այս պահին Ադրբեջանը չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար  կամ ինչ-որ բան կարող է լինել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Քաղաքացիները վճարելով կարող են անցնել այդ մաքսակետերով։ Քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, այսինքն՝ Կապան-Տաթեւ ճանապարհն ամբողջովին վերանորոգված է եւ երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է հայկական կողմը նույնպես մաքսակետեր տեղադրելու, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հնարավոր այդ ճանապարհները նաեւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից օգտագործելու դեպքում մենք նույնպես համապատասխան քաղաքականություն ենք իրականացնելու»։

Հիշեցնենք, որ Ախ քարտուղարը երեկոյան հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի:

Այս պահին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, իսկ ժամը 14:00-ին Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորները հրատապ նիստ են հրավիրել՝ Կառավարությունից պաատսխաններ պահանջելու: