կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-11 12:25

Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվում

Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվում

Այսօր ժամը 14:00-ին Ազգային ժողովում հրատապ կարգով արտահերթ նիստ ենք հրավիրել՝ երեկ կեսգիշերից Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գորիս-Կապան մայրուղում թշնամական մաքսային և ոստիկանական հենակետ տեղադրելու և այս իշխանության կողմից այդ ամենը թույլ տալու հարցեր քննարկելու համար։ Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիային հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

Նա նշեց, ու կանչվել են հատուկ հաշվետվության նաև կառավարության ներկայացուցիչները։

Նշենք, որ երեկ երեկոյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի

Ի նշան բողոքի՝ Կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, երկրի ճակատագրով անհանգստացող, սրտացավ քաղաքացիներ։ Շենքում այժմ Կառավարության նիստ է ընթանում, իսկ տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել: