կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-11 12:21

Զիջում եք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, շուտով մոտենալու են Երևանին. սթափվե՛ք. Իգոր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զիջում եք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր բարձունքները, մեր գյուղերը, մոտենալու են Երևանին՝ սթափվեք, մենք արդեն բավականին կորցրել ենք: Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։

«Այս ապիկար, դավաճան իշխանությունները ոչնչացրեցին մեր սերունդը՝ 5000, 7000, 15000 վիրավորներով և զոհերով ոչնչացրեցին, և ահա տալիս են կամաց-կամաց, թուփ առ թուփ տալիս են մեր հայրենիքը, սթափվե՛ք, վաղն այս թուղթը չոքելու է ձեր դուռը, յուրաքանչյուրի դուռը»,-ասաց նա։

Իգոր Սարգսյանը կոչ է անում, որ հիմա պետք է կանգնել ոտքի, դիմադրել, թույլ չտալ, որպեսզի մեր ճանապարհները, մայրուղիները տան թուրքին։

«Սրանք մեզ խեղդելու են հենց մեր տան մեջ, սթափվե՛ք, ժողովուրդ, մի՞թե կարելի է հանդուրժել, գլուխը կզացնել այս ապիկարի առաջ։ Ո՞ւմ եք պաշտպանում զինվորնե՛ր, ոստիկաննե՛ր, սթափվե՛ք, չէ՞ որ դուք էլ ձեր տան մեջ համաձայն չեք, սթափվե՛ք, գալիս եք երկու կոպեկ փողի համար այստեղ կանգնում եք, պաշտպանում դավաճան թշնամուն, ով մեր ներսից մեր տունը ծախում է»,-ասաց Իգոր Սարգսյանը։