«Իրավիճակը ճիշտ այնպիսին է, ինչպես երեկ երեկոյան ներկայացրել է ԱԽՔ կոչվածը»,-կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց սյունեցի ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այդ ԱԽՔ-ը կամ կառավարության նիստի մասնակիցները կարո՞ղ են սրա պատասխանը տալ։ ԱԱԾ-ից իմ գրավոր հարցման ի պատասխան հայտարարել էին, որ ռուս խաղաղպահների հետ համաձայնություն է ձեռք բերվել ճանապարհի անխափան երթևեկության մասին։ Փաստորեն այն այլևս անխափան չէ։ Ես ուզում եմ այսօր զգուշացնել, որ վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, որտեղ այսօր ադրբեջանցիներ են կանգնած»,-ասաց նա։ Սյունեցի պատգամավորը չի հասկանում՝ ինչպ՞ես կարելի է միջպետական ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին ու հայտարարել, որ գործում է այլընտրանքային ճանապարհ։
«Բացի այդ, երեք գյուղ՝ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ։ Ճանապարհների այլընտրանքը դեռ կառուցված չէ։ Մեկ տարի է անցել, բա չե՞ք մատածել, այդ մարդիկ ինչ են անելու»,-ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ ակցիայի ավարտից հետո փորձելու է Կապան հասնել հենց այդ ճանապարհով, որպեսզի հասկանա, թե ինչպես պետք է այդ տարածքով անցնի սովորական քաղաքացին, ավելին կոչ արեց, որ ճանապարհաշինության մասին պարծեցող Սուրեն Պապիկյանը Կապան մեկնի այդ հատվածով, իսկ Կապանի ՔՊ թեկնածուն էլ ընտրողների հետ հանդիպի հենց Գորիս-Կապան ճանապահի հատվածում։
«Սա այլևս քաղաքականության հարց չէ, սա մեր պետության հարցն է։ Առանց որևէ իրավական հիմքի այդօր ադրբեջանցիները գտնվում են մեր պետության տարածքում, ճանապարհները զավթել են, մաքսակետեր են տեղադրել»,-ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, պատրաստվում է որպես պատգամավոր մուտք գործել կառավարության շենք ու հարցեր հնչեցնել՝ պատասխաններ լսելու համար։
Ընդամենը մեկ օրինակ․ պատկերացրեք, Գորիսից դեպի Որոտան գնացող ուսուցիչը, որ ամեն առավոտ գնում է Որոտանում դաս տալու, այդ ուսուցիցը ինչպե՞ս է գնալու՝ այդ ԱԽՔ-ը որևէ ձևով կարո՞ղ է բացատրել:Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։
«Ես ԱԺ ամբիոնից էլ, տարբեր հարթակներից էլ երկու ամիս շարունակ հարց եմ հնչեցնում՝ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են իրականցնում՝ ի՞նչ են կառուցում, այդ կառուցածը հնարավո՞ր է, որ մեզ համար անվտանգային խնդիրներ ստեղծի, և որևէ մեկը, որևէ պատասխան չէր հնչեցնում, և միայն երեկ ԱԽՔ կոչվածը տեղի ունեցածից ընդամենը ժամեր առաջ հայտարարում է, որ այնտեղ մաքսակետ է կառուցվել, և դրան ի պատասխան իբր մենք էլ մեր մաքսակետն ենք կառուցում։ Այդ ի՞նչ մաքսակետ ենք կառուցում, մենք ո՞ւմ համար ենք կառուցում, դրանք պատկերացրե՞լ են, թե այդ ճանապարհով անցնող մարդիկ ընդհանրապես ի՞նչ անվտանգություն պետք է ունենան»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Նա պահանջեց ասել՝ այդ ո՞ր համաձայնության արդյունքում է եղել։