20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանանի ԱԱԾ-ի մամլո քարտուղարի դերը ստանձնած ԱԽՔ-ի Արմենը հայտարարեց, որ ադրբեջանական կողմն այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Սրանով ԱԽՔ-ի Արմենը բացահայտեց Նիկոլ Անհողի հերթական սուտը, ով սույն թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Երկու ամիս անց պարզվեց, որ դա մահաբեր Նիկոլի հերթական պրիմիտիվ ստերից էր, որի բացահայտումից նա բացարձակ չի ամաչում:
Ի դեպ, մինչ վաղվանից, կարելի է ասել, որ թուրքը «շմոն» անելով նսեմացնելու և նվաստացնելու է այդ ճանապարհով անցնող հայաստանցիներին, վաղը Կապանում քայլիստները հանրահավաք են անցկացնելու: Հետաքրքիր է, որևէ կապանցի այդտեղ կբարձրաձայնի Կապանից դեպի հայաստանյան այլ բնակավայրեր գնալու համար ադրբեջանական մաքսակետեր անցնելու խայտառակության մասին:
Չեմ զարմանա, եթե Սյունիքը թրքահպատակեցնելու համար Նիկոլ Անհողը հաջորդիվ Սյունիք, և հատկապես Կապան է վերադարձնելու 20-րդ դարի 80-ական թվականների վերջին այնտեղից վռնդված ադրբեջանցիներին»:
Փաշինյանի ելույթի տեսանյութն՝ այստեղ: