կարևոր
1336 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 11:35

Փաշինյանը հայտարարում է, որ կատարում են Ադրբեջանի ոչ պաշտոնական ծանուցումը

Փաշինյանը հայտարարում է, որ կատարում են Ադրբեջանի ոչ պաշտոնական ծանուցումը

Այս պահին՝ Կառավարության նիստից առաջ Փաշինյանը հայտարարեց, որ.

«Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել նաև Տաթև-Աղվնի ասֆալտապատ ճանապարհով, առանց լրացուցիչ մաքսատուրքի։

Հիշեցնենք, սույն թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, որ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար, այնինչ արդեն այսօրվանից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել Գորիս-Կապան ավտոճանապարհին:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկոյան հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: