Ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր է տեղադրել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ի նշան բողոքի՝ Կառավարության մոտ ակցիա են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավորները, քաղաքական և հասարակական գործիչներ, երկրի ճակատագրով անհանգստացող, սրտացավ քաղաքացիներ։ Շենքում այժմ Կառավարության նիստ է ընթանում, իսկ տարածքում բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայվել:
«Այսօր իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլևս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։ Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»,- երեկոյան գրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Կոչին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ: