կարևոր
3532 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-11 10:51

Գիշերը փակ է եղել նաև Կապան-Ճակատեն ճանապարհը

Գիշերը փակ է եղել նաև Կապան-Ճակատեն  ճանապարհը

«Առավոտը» գրում է. Նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան՝ ժամը 5.30–ին Կարեն Գրիգորյանին գիշերային հերթափոխից հետո ռազմական ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվի դեպի Ճակատեն։

Առավոտյան նա տուն՝ Ճակատեն բնակավայր էր գնում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցները արգելել են նրա տեղաշարժը՝ նշելով, որ ճանապարհը փակ է։ «Աշխատանքից վերադառնում էի տուն, Կապան–Ճակատեն ճանապարհին ռազմական ոստիկանները կանգնեցրին ավտոմեքենան՝ ասելով, որ հետ գնամ։ Ասացին՝ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։ Հարցրեցի պատճառը՝ ասին շինարարական աշխատանքներ են կատարում։ Պարզ չէ՝ երբ բաց կլինի», – ասաց Կարեն Գրիգորյանը։

Նշենք, որ բացի Ճակատենից այդ ուղղությամբ եւս 4 գյուղ կա՝ Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ։ Ըստ մեր զրուցակցի՝ այլընտրանքային ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, իսկ եթե ճանապարհը չբացվի, ապա ստիպված են Մեղրիով հասնել Ճակատեն։ «Մեղրիով պիտի հասնես Ծավ ու հետո իջնես այդ գյուղերը։ Փաստորեն մոտ 90-100 կմ ճանապարհ պիտի անցնեմ՝ 10 կմ–ի փոխարեն», – նշեց Կարենը։ Հիշեցնենք, որ գիշերվանից, ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրել Գորիս-Որոտան ավտոճանապարհին։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ գիշերը 24:00-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: