կարևոր
598 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 10:38

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Քանաքեռում տեղի ունեցած սպանությունից

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Քանաքեռում տեղի ունեցած սպանությունից

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:

Ժամը 03.55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։
Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։
Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են: