կարևոր
517 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 10:28

Սա հայրենիքի հանձնում է. ժամը 11:00-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում. Մենուա Սողոմոնյան

Սա հայրենիքի հանձնում է. ժամը 11:00-ին լինելու եմ Հանրապետության հրապարակում. Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, «5165 ազգային-պահպանողական շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Դավադիր պայմանավորվածությամբ հայկական զորքերը Սանասարի ու Կովսականի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ գործող շփման գծից ետ քաշելու արդյունքում այսօր, հենց այժմվանից ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի վրա պոստ են դնում։ Ես չեմ հավատում, որ սրանք էդքան ապաշնորհ էին, որ չկարողացան պայմանավորվել, որ գոնե ճանապարհն ամբողջությամբ մերը լիներ։ Սա հայրենիքի հանձնում է։

Վաղը ժամը 11:00-ին ես լինելու եմ Հանրապետության հրապարակում»:

Հավելենք որ երեկ ԱԽՔ քարտուղարը հայտարարեց, որ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցինեչը մաքսակետ են տեղադրելու: Ի պատասխան Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կոչ արեց բոլորին այսօր ժամը 11:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Կառավարության նիստն է սկսվելու այդ ժամին: