Գեղամ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որ վաղը առավոտյան՝ ժամը 11։00 լինեն կառավարության մոտ։ Իմ ընկերներից ոմանք, հռհռացել են էդ կոչի տակ։ Ամենաքիչը կուզենայի վաղը իջնել կառավարություն, բայց էդ հռհռացող պիղծերի պատճառով, ես վաղը կլինեմ այնտեղ,- գրում է գրում է նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Ո՜վ իր մեջ ուժ կգտնի միացեք։ Մի նայե՛ք անձերին, այլ նայեք զարգացող երևույթներին։ Հերիք է տունը նստած Նժդեհ ցիտեք, Նժդեհի տունը շան բաժին են դարձրել։
Հ.Գ հաջորդը Տավուշն է»։