կարևոր
1519 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-11 10:10

Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ

Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Փարիզում հանդիպել են։

Նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունը:

Զրուցակիցները քննարկել են արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։ Արձանագրվել է համանախագահների՝ տարածաշրջան այցի կարևորությունը իրավիճակին տեղում ծանոթանալու համատեքստում։ 

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ 

Նույն օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հյուրընկալությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը նախ առանձին ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել համատեղ հանդիպում։ Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։