կարևոր
490 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 09:51

Առուշ Առուշանյանն իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար

Առուշ Առուշանյանն իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտնում է, որ Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով:

Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։

Նշենք, որ Առուշ Առուշանյանը կալանավորված է: