կարևոր
2167 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 09:27

Գիշերը Քանաքեռում կրակել են, 4 սպանվածներից մեկը հայտնի հեղինակություն «քանաքեռցի Տույն է»

Գիշերը Քանաքեռում կրակել են, 4 սպանվածներից մեկը հայտնի հեղինակություն «քանաքեռցի Տույն է»

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Փատի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ: