կարևոր
337 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-11 09:08

Այսօր նոյեմբերի 11-ն է. 1983 թ-ի այս օրը մահացել է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը

Այսօր նոյեմբերի 11-ն է. 1983 թ-ի այս օրը մահացել է հայ կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանը

Նոյեմբերի 11-ը տարվա 315-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 50 օր։

  • 1762 թ.-ծնվել է Մկրտիչ Ավգերյանը, հայ աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական (մահ. 1854 թ.)։
  • 1821 թ.-ծնվել է Ֆեոդոր Դոստոևսկին, ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա (մահ. 1881 թ.)։
  • 1889 թ.-Վաշինգտոնը դարձավ ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։
  • 1917 թ.-Ռուսաստանում վերացվեցին կոմս և բարոն ազնվական տիտղոսները։
  • 1918 թ.-Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
  • 1974 թ.-ծնվել է Լեոնարդո ԴիԿապրիոն, ամերիկացի ճանաչված կինոդերասան։
  • 1975 թ.-Անգոլան անկախացավ Պորտուգալիայից։
  • 1979 թ.-մահացել է Դմիտրի Տյոմկինը, ռուսական ծագումով ամերիկացի երգահան, երաժշտություն է գրել ավելի քան 130 ֆիլմի համար (ծն. 1894 թ.)։
  • 1983 թ.-մահացել է Առնո Բաբաջանյանը, հայ կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը (ծն. 1921 թ.)։
  • 1997 թ-մահացել է Ալբերտ Պապիկյան, հայ նկարիչ:
  • 2004 թ.-մահացել է Յասեր Արաֆաթը, Պաղեստինի նախագահը 1993 թվականից մինչև իր մահը (ծն. 1929 թ.)։
  • 2015 թ.-մահացել է Լևոն Մութաֆյան հայ թատերագետ, թատերագիր: