կարևոր
1021 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-10 23:41

Ես վաղը լինելու եմ կառավարության շենքի դիմաց. 11:00 Հանրապետության հրապարակ. Քրիստինե Վարդանյան

Ես վաղը լինելու եմ կառավարության շենքի դիմաց. 11:00 Հանրապետության հրապարակ. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ընկեր Գեղամ Մանուկյանը վաղը ժամը 11։00-ին այս իրավիճակը նորմալ չհամարողներին հրավիրում է Կառավարության շենքի մոտ։

Ինչո՞ւ եմ ես այնտեղ լինելու։ Որովհետև դա իմ պարտքն է, որովհետև դա այսօրվա դրությամբ ամենաուղիղ տեղն է, որտեղ քաղաքացին կարող է արտահայտել իր դրքորոշումը, որովհետև երբ քեզ հարվածում են, ճիշտը դիմադրելն է, ոչինչ որ առաջին փորձից հաղթելը չստացվի, կարևորը չկոտրվես։

Ես վաղը լինելու եմ կառավարության շենքի դիմաց, հաջորդ շաբաթ նույն իմ դիրքորոշումները փորձելու եմ ԱԺ-ում բարձրաձայնել, փորձելու եմ լինել բոլոր տեղերում, որտեղ հնարավոր է այս մասին խոսել ու դա անել այնքան, մինչև նույն գնահատականներ կիսողները կլինեն մեծամասնություն։

Սա փորձելու եմ անել հնարավորինս լավ, ինձ մոտ չստացվի, կհայտնվեն ավելի լավերը ու կանեն նույը՝ այնքան, մինչև կստացվի։

Սա իմ դիրքորոշումն է, որպես հայի, սա նաև այն նվազագույնն է, որ ես որպես հայ պետք է անեմ»։