կարևոր
1654 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-10 22:57

Ռուսաստանի նախագահի խոսնակը երեք անգամ անդրադարձել է Պուտին-Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեք օրում Ռուսաստանի նախագահի խոսնակը երեք անգամ ստիպված եղավ անդրադառնալ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը: Նախ անցած կիրակի՝ նոյեմբերի 7-ին Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնեց, որ եկող շաբաթ նախատեսված է անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հեռավար, տեսակոնֆերանսի ձեւաչափով: Նույն օրը՝ մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը հերքեց սա: 

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին, Կրեմլի խոսնակը եւս մեկ՝ պարզաբանող, բայց ավելի անորոշ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով՝ ոչինչ դեռ պարզ չէ:

Մինչ այդ մամուլը շարունակում էր շրջանառել նոյեմբերի 9-ը ամասթիվը՝ որպես այդ տեսակոնֆերանսի անցկացման հնարավոր օր: Սակայն հենց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի համար կապիտուլիացոն հայտարարության ստորագրման առաջին տարելիցին Պեսկովը այս ամսաթիվն էլ հերքեց:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ հավանական այդ հանդիպմանը կլինի նոր հայտարարությունների ստորագրում եւ Ադրբեջանը շատ կցանկանար, որ դա տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանին նվաստացնելու համար: Քաղաքագետը ենթադրում է, որ գուցե Հայաստանի իշխանություններն են ակնարկել հետաձգել հանդիպումը:

Ընդհանուր գործընթացները վերլուծելով՝ Բենիամին Պողոսյան նշում է, թե ինչ բովանդակություն կարող են ունենալ այդ հնարավոր հայտարարությունները:

Քաղաքագետը ենթադրում է, որ կողմերը մոտ են այս հայտարարությունների տեքստերի համաձայնեցմանը, կամ գուցե արդեն համաձայնեցրել են:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում: