կարևոր
1741 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-10 21:23

Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է

Բերդ համայնքի ղեկավարը կալանավորվել է

Բերդ խոշորացված համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Գևորգ Սարգսի Պողոսյանը այսօր ժամը 19:00-ին որոշում է կայացրել Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու մասին։ Որոշ տեղեկություներով՝ սահմանագոտու բնակիչներից մեկը ապօրինի ցանկապատ է կառուցել, որի համար համայնքի ղեկավարը նրան պետք է տուգաներ 200 հազար դրամով, սակայն չի տուգանել, Հ․ Մանուչարյանի հանդեպ քրեական գործ են հարուցել 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական դիրքի չարաշահում)

Իսկ Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Երեւանի կենտրոնում կրակել է մարդու վրա, սակայն գրավով ազատ է արձակվել։

Նիկոլի թիվն է, ընտրովի արդարադատության ժամանակը»։

Նշենք, որ Հովհաննես Մանուչարյանը, որպես Բերդ համայնքի ղեկավար, վերընտրվել է 05.11.2017թ-ին: