կարևոր
559 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 20:14

Կարևորը՝ Ազատության հրապարակի հանրահավաքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ սկիզբ դրվեց համազգային դիմադրության շարժմանը Հայաստանում, Արցախում, Սփյուռքում։ Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքը:

«Այս շարժման գլխավոր նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը և նոր կապիտուլյացիան։

«Այս պայքարը շատ երկար չի տևելու՝ շաբաթների, ամիսների հարց է լինելու, և ամեն ինչ կախված է Ազատության հրապարակում կանգնած յուրաքանչյուր քաղաքացուց։

Պայքարելու ենք, և վստահ եղեք, որ սրանց վռնդելու ենք՝ բարիկադներով, ընտրություններով կամ մեկ այլ ճանապարհով, և այդ բարիկադներում ես ձեր կողքը կանգնած եմ լինելու», - հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահի ելույթից հետո հրապարակվեց հանրահավաքի հայտարարությունը, որտեղ նշված է․ «Նպատակն անփոփոխ է՝ հեռացնել պարտության խորհրդանիշ ուժին, վերականգնել Հայասատանի ինքնիշխանությունն ու հայ մարդու արժանապատվությունը»»։