11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը որդու հետ գտնվում է Արցախում: Նա հրապարակել է լուսանկարներ՝ հետևյալ գրառմամբ.
«Վաչեն առաջին անգամն է Արցախում. Բազմաթիվ հարցերին պատասխան չկա...Բայց մի հարցում վստահ ենք, անկախ ամեն ինչից Արցախը մնալու է հայկական և ի հեճուկս որոշների Արցախը ապրելու է»:
Հիշեցնենք.որ ուղիղ 1 տարի առաջ այս օրերին՝ նոյեմբերի 11-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակից բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանին։ ԱԱԾ-ի՝ ՀԳՄ գրասենյակ այցելած խմբի ղեկավար, փոխգնդապետ Սարգսյանը հայտնել էր, որ ինքը չգիտի, թե ինչ կարգավիճակով է հրավիրում. ինքը կատարում է հրաման։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, փաստաբանը լրատվամիջոցներին ներկայացրեց Իշխան Սաղաթելյանի՝ ԱԱԾ մեկուսարանից որդուն ուղղված նամակը. վերջինս հայտնել էր, որ իր խոստումն ուժի մեջ է, և որդու հարսանիքը լինելու է Շուշիում.
«Այսօր իմացա, որ տղաս՝ 9 տարեկան Վաչես նեղվել է հոր բացակայությունից: Դիմում եմ քեզ՝ տղես՝ Վաչե ջան, վերջին օրերին տուն չէի գալիս, քանի որ ամաչում էի նայել աչքերիդ ու ասել, որ Շուշին ու Արցախի մեծ մասը էլ չկա: Ես անցնող 40 օրերին քեզ չեմ խաբել, տղե՛ս, ես վստահ էի, որ լավ է լինելու…
Հիմա էլ քեզ և քո սերնդակիցներին խոստանում եմ, որ Արցախի հարցը մեր սերունդը վերջնականապես լուծելու է և դուք ապրելու եք ազատ, անկախ, միացյալ Հայաստանում:
Տղե՛ս, իմ ժամանակավոր բացակայությունից մի տխրի, բա ի՞նչ անեն այն հարյուրավոր երեխաները, ովքեր շարունակ սպասելու են իրենց հերոս հայրերին: Այս պահին ես պատասխանատու եմ նաև իրենց համար, իրենց հերոս հայրերի շիրիմների առաջ, իմ դաշանակցական ընկերների առաջ, ովքեր այս պահին կանգնած են սահմանին: ՊԻՆԴ մնա, տղե՛ս, մորդ ու քույրերիդ կողքին:
Տղե՛ս, խոստումս ուժի մեջ է՝ քո հարսանիքը Շուշիում ենք անելու:
11.11.2020 թ., ԱԱԾ մեկուսարան», - գրել էր նա նամակում: