կարևոր
481 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 18:51

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերով վերակազմվեց Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի ջանքերով վերակազմվեց Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

Նոյեմբերի 9-ին Բրյուսելում վերակազմվեց Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան:

«Միջոցառումը նշանավորեց նաև ՀՀ անկախության 30-ամյակը։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի գործունեության գլխավոր նպատակներից է ընդլայնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակը ՝ համագործակցելով ՀՀ դիվանագիտական անձնակազմի հետ՝ ի նպաստ հայոց պետական շահի և արդարության։

Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու օրենսդրական շրջաններում, այս անգամ ևս ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ՀՀ դիվանագիտական անձնակազմին զուգահեռ ակտիվ աշխատանք էր տարել Հայաստանի հետ բարեկամության խմբի կայացման ուղղությամբ։ Եվրախորհրդարանի բոլոր գլխավոր խմբակցությունների պատգամավորներից բաղկացած բարեկամության խմբի նախագահն է Լուկաս Ֆուրլասը (Կիպրոս, ԵԺԿ)․ Հայ Դատի Երոպայի գրասենյակը ակնկալում է արդյունավետ համագործակցություն եվրապատգամավորների հետ»։