կարևոր
529 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-11-10 18:18

ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում պարզ ճշմարտությունն ասել. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում պարզ ճշմարտությունն ասել. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ

ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը ստեղծվել է 1789 թվականին որպես Ամերիկայի ամենահին Գործադիր գործակալությունը, իր հիմնադրումից 232 տարի անց՝ չի կարողանում համարձակություն հավաքել՝ ասելու պարզ ճշմարտություն.

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԻ

Այնինչ, Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ երեկ տարածած թվիթերյան գրառման մեջ նշվել է՝ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ խաղաղ բնակչի մահվան։ 

«Քարտուղարությունը օգտագործել է պասիվ բայերը, խուսափողական տերմինաբանությունը և հռետորական կեցվածքը, որպեսզի խուսափի սառնասիրտ սպանությունը ազնվորեն բնութագրելուց: 

Այս ձախողումը հետևանք է Պետքարտուղարության նախորդ քայլերի՝ սկսած Թրամփի և Բայդենի վարչակազմի մերժումների՝ կոչ անել Ադրբեջանի դադարեցնել անողոք դաժան պատերազմական հանցագործությունները և շարունակվող ագրեսիան»,- ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրառման մեջ: