կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-10 16:37

Սամբոյի աշխարհի առաջնությանը 2 կին և 9 տղամարդ հայ մարզիկ կմասնակցի

Սամբոյի աշխարհի առաջնությանը 2 կին և 9 տղամարդ հայ մարզիկ կմասնակցի

Նոյեմբերի 12-ից 14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2021թ. առաջնությունը:

Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկը՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան-50կգ

Վարսիկ Գրիգորյան-54 կգ

Տղամարդիկ /մարզական սամբո/

Գրիգոր Մխիթարյան-58կգ

Մաքսիմ Մանուկյան-64կգ

Անդրանիկ Նաղդալյան-71 կգ

Արթուր Հակոբյան-79 կգ

Արսեն Ղազարյան-88կգ

Տղամարդիկ /մարտական սամբո/

Արմեն Մնացականյան-58կգ

Համլետ Սուքիասյան-64կգ

Մհեր Մերջանյան-71կգ

Կարեն Ավետիսյան-98կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Հավելենք, որ աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի կստանան նաև դրամական մրցանակ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: