կարևոր
1327 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-10 16:23

Քննարկվում է 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը. Հայկ Մամիջանյան

Քննարկվում է 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը. Հայկ Մամիջանյան

Մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Երկրորդ, ներգրավել պարտության խոսնակ, հազար տեր փոխած, իր իսկ ասածները բազմիցս հերքած, սուտ տարածելու մեջ լավագույնը Արծրուն Հովհաննիսյանին այդ գործընթացին՝ ցինիզմի գագաթնակետն է:

Ամեն ինչ գնում է  նրան, որ այդ հանձնաժողովի նպատակը լինելու է գտնել ու նշանակել մեղավորներ, ամենայն հավանականությամբ բանակի շրջանում: Այստեղ տրամաբանությունը զրոյական է, որովհետեւ քննիչ հանձնաժողովն առաջին հերթին ընդդիմության գործիք է, քանի որ ընդդիմությունը չունի ուժայիններ, քննչական մարմիններ: Իշխանությունը դա ունի, եթե առկա են հազարից ավելի քրեական գործեր, ինչի՞ համար պետք է իշխանությունը եւս մեկ ինստիտուտ հիմնի: Դա ինձ համար անհասկանալի է: Սրանով իշխանությունը փորձելու է իր վրայից գցել մեղքը, որը չի հաջողվելու»,-հայտարարել է Մամիջանյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ այս քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմում տեղի ունեցած սխալների ու հանցագործությունների հետ կապված որեւէ արժանահավատ ինֆորմացիա դժվար թե կարողանա տրամադրել, որովհետեւ հո իրենք իրենց մասին հաղորդում չեն տալու:

Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ այս պահին քննարկվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու հնարավորությունը, սակայն նաեւ հավելեց, որ այդ հանձնաժողովի ձեռքի տակով անցնելու են տեղեկություններ, որոնք շատ արժեքավոր են լինելու: