կարևոր
919 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 15:39

Սյունիքում վթարից զինծառայող է մահացել

Սյունիքում վթարից զինծառայող է մահացել

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչ, 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել  ճանապարհի ձախ կողմնակում:

Վթարի հետևանքով Սարգիս Զ.-ն և նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Հարութ Մ.-ն  և  50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ.-ն շտապօգնության ավտոմեքենայի, մեջ գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը, վիրավորն ու մահացածը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում: