կարևոր
331 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 12:44

Շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդի մասին նախագիծը կվերանայվի

Շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդի մասին նախագիծը կվերանայվի

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց կառավարության նախաձեռնած օրենքի նախագծի քննարկումը, որով նախատեսվում է սահմանափակել շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդը:

Նախորդ օրը ԱԺ-ում քննարկում է անցկացվել, հրավիրվել են մեդիա ոլորտի, գովազդային շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչները:

Հանձնաժողովը արձանագրել է, որ սա կունենա ազդեցություն մրցակցային շուկայական իրավիճակի վրա բացասական առումով։ Գովազդի շուկայի մասով հանձնաժողովը ներկայացրել է իր ուսումնասիրության արդյունքները և պարզ է դառնում, որ գովազդի շուկան ևս կտուժի։ Շուկայի եկամուտը ապահովում էին հենց բուքմեյքերական 4 ընկերությունը, որը գործունեություն էր ծավալում շահումով խաղերի ոլորտում, և տվյալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները արգելվելու դեպքում, հեռուստատեսության, ռադիոյի, համացանցի և արտաքին գովազդի առումով շուկան կտուժի:

Նախագծով նախատեսվում է սահմանափակել շահումով խաղերի ու բուքմեյքերական ընկերությունների գովազդը:

Այսպիսով` նախագծի քննարկումը հետաձգեց մինչև 2 ամիս ժամկետով: