կարևոր
481 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 11:52

Եղանակը կտրուկ ցրտում է. ձյուն է գալու

Եղանակը կտրուկ ցրտում է. ձյուն է գալու

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։

Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։