կարևոր
304 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-10 11:31

Ո՛չ Հայաստանի և Արցախի թրքացմանը. Դիմադրության հավաք Վաշինգտոնում

Ո՛չ Հայաստանի և Արցախի թրքացմանը. Դիմադրության հավաք Վաշինգտոնում

ՀՅԴ կառույցն աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպել են ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՅԴ Վաշինգտոնի «Անի» Երտասարդական մասնաճյուղի կողմից երեկ՝ նոյեմբերի 9-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպել է զորակցության հավաք` հաջակցություն հայրենիքում ձևավորված Դիմադրության շարժման:

«Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ մենք ձեռքերներս ծալած ՉԵՆՔ մնալու, քանի որ նա ծվատում է է մեր հայրենիքը: Մենք ո՛չ ենք ասում Հայաստանի և Արցախի թրքացմանը: Պահանջում ենք վերջ տալ զիջումներին, գերիների անվերապահ վերադարձը: 

Մեր հայրենիքի ճակատագիրը վտանգված է, մեր ազգը հանձնվում է թշնամուն, իսկ մեր ժողովուրդը կանգնած է կործանման անդունդին։
Մենք դիմադրելու ենք մեր ազգի դեգրադացմանը, հաղթելու ենք մեր հայրենիքի ու ժողովրդի բարեկեցիկ ապագան ապահովելու գործում։

Եկել է Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու ժամանակը: 

ՀՅԴ Արևելյան Ամերիկայի երիտասարդական միությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Վաշինգտոնում՝ հետևյալ կարգախոսերով:

«Ո՛չ Հայաստանի և Արցախի թրքացմանը: Պահանջում ենք վերջ տալ զիջումներին, գերիների անվերապահ վերադարձը: Եկել է Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու ժամանակը.

Մեր ազգը հանձնվում է թշնամուն, իսկ մեր ժողովուրդը կանգնած է կործանման անդունդին։ Մենք դիմակայելու ենք և հաղթելու ենք մեր հայրենիքի ու ժողովրդի բարեկեցիկ ապագան ապահովելու գործում։

Մեր հայրենիքի ճակատագիրը վտանգված է: Սա մեր ազգի պայքարն է»։