Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտ ադրբեջանական զինուժի կողմից հայ բնակչի սպանությունը և մյուսների վիրավորումը։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական տեղեկագրում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։
ՌԴ ՊՆ տեղեկագրում ասվում է, որ նոյեմբերի 8-ին, Մոսկվայի ժամանակով 13։40-ին (Երևանի ժամանակով` 14.40-ին) Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից կրակոցներ է արձակվել Արցախի Հանրապետությունում աշխատանքային խմբի չորս անձից բաղկացած աշխատողները, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, 3-ը՝ վիրավորվել։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ միջադեպի հետաքննություն է իրականացնում»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:
Մահացել էր 22-ամյա հայ քաղաքացիական անձ, 3-ը վիրավորվել էր՝ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը ավարտվել էր բարեհաջող:
Մյուս 2 վիրավորվածի՝ Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) և Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: