Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը այս պահին՝ լուսավորված է հայկական եռագույնով։ Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը:
Այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։
Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին։