Լիբանանի Հայ Համայնքը հարգանքի տուրք մատուցեց զոհված հերոսների հիշատակին:
Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:
Լիբանանի Զավարյան ուսանողական միությունը և ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միությունը այսօր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցին, Լիբանանում կազմակերպվում է նստացույց՝ ի զորակցություն Հայաստանում սկիզբ առած Դիմադրության շարժման։