կարևոր
1756 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-10 09:59

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրատապ նիստ են հրավիրել. «Հրապարակ»

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրատապ նիստ են հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նոյեմբերի 16-ին հրատապ նիստ են նախաձեռնել՝ «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով:

Պատգամավորները համապատասխան թվով ստորագրություն են ներկայացրել ԱԺ ղեկավարությանը և պահանջում են, որ հերթական նիստերի երեքշաբթի օրվա երկրորդ հիմնական նիստում կազմակերպվի հրատապ քննարկումը: Խորհրդարան են հրավիրում Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, արտգործնախարարին:

Նկատենք, որ տևական ժամանակ է, ինչ ընդդիմադիրները նման ձևաչափով փակ քննարկումներ են հրավիրում, սակայն իշխանությունն այդ քննարկումներին է գործուղում պաշտոնյաների, որոնք չեն կարողանում բավարարել պատգամավորների հետաքրքրությունները, քանի որ լավ տեղեկացված չեն իրերի վիճակից»։